«Ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»․ Ռազմիկ Աբրահամյանը՝ «Հայոց մայրեր» ՀԿ-ին
Այսօր տեղի ունեցավ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի դատական նիստը։ Նա մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրման գործով։
Դատական նիստից հետո «Հայոց մայրեր» ՀԿ-ի անդամները, որոնք պնդում են, որ ապօրինի որդեգրվել են նաև իրենց երեխաները, Ռազմիկ Աբրահամյանին հարցրին, թե որտեղ են իրենց երեխաները։
«Ձեզ առողջություն եմ ցանկանում։ Իսկ ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»,- պատասխանեց Ռազմիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով:
Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժել էր նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ. Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը