Ամենամեծ խնդիրը հանրային մուլտիպլեքսն է. ՀՌԱՀ
Ամենամեծ խնդիրը հանրային մուլտիպլեքսն է, որը Հայաստանում չունի ո՛չ հայեցակարգ, ո՛չ փիլիսոփայություն: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում դրանք պարզապես չեն ձեւավորվել:
«Ինչո՞ւ է ստեղծվում հանրային մուլտիպլեքս: Այն ստեղծվում է բոլոր երկրներում, որպեսզի երկրի բնակչությանը կարողանա անվճար կրթական, տեղեկատվական եւ զվարճացնող տեղեկատվություն տրամադրել: Եվ բնական է, որ բոլոր երկրներում հանրային հեռարձակողները կոշտ ստանդարտների են ենթարկվում: Միայն Հայաստանում է, որ այդ ստանդարտները դեռեւս չեն մշակվել: Բնականաբար, երբ այդ ստանդարտները մշակվեն, ոչ բոլոր հեռուստաընկերությունները կարող են համապատասխանել դրանց: Մեզ մոտ այդ առումով իսկական «աջաբսանդալ» է առաջացել»,- ասաց Հակոբյանը:
Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ ՀՌԱՀ-ը դեռեւս չի հասկանում՝ արդյոք տեխնիկապես հնարավոր է ունենալ մասնավոր հանրապետական եւ մարզային մուլտիպլեքսներ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը