Արմեն Թավադյանի փաստաբանը միջնորդել է խուզարկության ժամանակ առգրավված առարկաները վերադարձնել
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանը միջնորդել է խուզարկության ժամանակ առգրավված առարկաները եւ գումարը վերադարձնել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ավելի վաղ Խուդոյանն ասել էր, որ Արմեն Թավադյանի տանից առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, զենքով պարգեւատրելու հրամաններ, դրամական միջոցներ։
Նա նշել էր, որ խուզարկության ժամանակ Թավադյանի աշխատասենյակից առգրավվել են այն համակարգիչները, որոնք Փավադյանի անձնական օգտագործման համար չեն։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը