Քրեական գործի շրջանակներում Նարեկ Մալյանին հրավիրել են Քննչական կոմիտե.ուղիղ
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, վերջինս այս պահին ուղևորվում է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Մալյանն այս առիթով ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝
«2 նորություն ունեմ.
1-ին. ես չեմ պատրաստվում լռել և երբեք չեմ հանձնվելու մինչև ինձ որևէ հոդվածով չբանտարկեն:
2-րդ. քանի որ սա իմ 100-րդ` հոբելյանական այցելությունն է իրավապահ համակարգ, այդ առիթով, ինչպես և խոստացել էի, ես և իմ ընկերները կազմակերպում ենք տոնախմբություն:
Սիրելի ընկերներ և անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ՝ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին:
Ծրագրում՝ տորթ, շամպայն, փուչիկներ, գմփիկներ, երգեր, պարեր, իհարկե, բարձր տրամադրություն և ծաղկեփունջ իմ նոր քննիչին»։
Զարգացումներին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը