Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Մամուլ

Չեն հիմ­նա­վոր­վում այն կար­ծիք­նե­րը, թե Ամա­նո­րի մեկշա­բա­թյա հան­գիս­տը մեր երկ­րի հա­մար շռայ­լու­թյուն է

«Փաստ» թերթը գրում է․

«Ամանորի հանգստի տեւողության վերաբերյալ քննարկումները կրկին ակտուալություն են ստանում։ Խնդիրն այն է, որ կարծիքներ կան, թե մոտ մեկ շաբաթ տեւող հանգստյան օրերը պետք է կրճատել, քանի որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում, չեն նպաստում տնտեսության զարգացմանը եւ այլն։

Ինչպես հիշում եք, նախկինում եւս Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոնական օրերը կրճատելու փորձեր եղել են։


2017 թվականի վերջին Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր փոփոխել ՀՀ «Տոների եւ հիշատակների մասին» օրենքը, որով նախատեսվում էր կրճատել հանգստի ժամանակահատվածը` հունվարի 3–ը, 4–ը եւ 5–ը համարելով աշխատանքային:

Այսպիսի նախաձեռնությունը հիմնավորվում էր նրանով, թե նախածննդյան օրերի ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, եւ օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Սակայն հետագայում այս օրինագիծը մերժվեց՝ հաշվի առնելով, որ այդ երեք արձակուրդային օրերի կրճատումը սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման տեսանկյունից մեծ արդյունք ունենալ չի կարող։

Այս հանգամանքը ապացուցվում է նաեւ միջազգային փորձով, երբ ամենաարագ զարգացող երկրներում երկարատեւ ամանորյա հանգիստ է տրամադրվում։

Եվ որպես առավել ակնառու օրինակ կարող ենք ներկայացնել Չինաստանի փորձը։ Ըստ լուսնային օրացույցի՝ Նոր տարին համարվում է ամենագլխավոր տոնը Չինաստանում:

Չինական Նոր տարին կամ, ինչպես իրենք են ասում, գարնանային տոնախմբությունը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի, տարվա ամենաերկարատեւ տոնն է։

Չինաստանում գարնանային տոնախմբության առաջին 5 օրվա ընթացքում բոլոր խանութները փակ են լինում՝ չհաշված, որ որոշ խանութներ փակ են լինում մինչեւ տոնակատարության ավարտը։ Նշենք, որ առաջ չինացիները Ամանորը նույնիսկ մի ամբողջ ամիս էին նշում, այնպես որ, երկու շաբաթը այդքան էլ շատ չէ:

Եվ ուշագրավ է, որ Չինաստանում Ամանորի առթիվ պաշտոնապես 7 օր արձակուրդ է տրամադրվում, սակայն իրականում արձակուրդները տեւում են մինչեւ 15-20 օր: Ավելին, այս օրերին մատակարար ու առաքող կազմակերպությունները զգուշացնում են, որ «հունվարի 18-ից փետրվարի 3-ը Չինաստանում նշվում է Նոր Տարի, եւ բեռնափոխադրող ընկերությունները, պետական լոգիստիկ կառույցներն ու օնլայն խանութներն այդ օրերին չեն աշխատում»։

Այսուամենայնիվ, դա չի խանգարում, որ չինական տնտեսությունը զարգանա եւ մնա համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Չինացիները կարողանում են ոչ միայն լավ եւ արդյունավետ աշխատել տարվա ընթացքում, այլեւ ոչ պակաս լավ, ուրախության եւ խանդավառության առանձնակի զգացումով փորձում են հանգստանալ։

Եվրոպական շատ երկրներում էլ Սուրբծննդյան տոներին ու Ամանորին ընդհանուր առմամբ հանգստանում են 4-5 օր, որոշ դեպքերում՝ մեզ նման 7-8 օր, ու առանձնապես չեն դժգոհում:

Առավել եւս, որ ամենուր, Հայաստանում եւս, այդ օրերին աշխատում են արագ արձագանքման ծառայությունները, բուժհաստատությունները, մաքսային մարմինները, սննդի արդյունաբերությունը, սպասարկման օղակները, խանութները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում