Նեանդերթալյան մարդն արհեստականորեն կրակ է ստացել.հայ հնագետների պեղումը միջազգային արդյունք է տվել
Հայաստանում հնագետները արձանագրել են հետաքրքիր արդյունք, որը վերաբերում է քարե դարին: «Լուսակերտ 1» հնագիտական հուշարձանում կատարվել է ուսումնասիրություն, հայտնաբերվել են ծանր անուշաբույր ածխաջրեր: Հատուկ հետազոտություններով փաստագրվել է, որ դրանք վկայում են կրակի ստացման օջախ ունենալու մասին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
«Խոսքը այն մշակութային շերտի մասին է, որը թողել է Նեանդերթալյան մարդը: Սա նորություն է նախամարդու ուսումնասիրության ոլորտում: Մինչ այս դիտարկումներն ընդունված էին այն տեսակետները, որը կրակը ստացել և օգտագործել է բանական մարդը: Նեանդերթալյան մարդը չէր կարողանում արհեստականորեն կրակ ստանալ: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ Նեանդերթալյան մարդը կարող էր կրակը արհեստականորեն ստանալ: Սա բավական լուրջ ուսումնասիրություն է, որ միջազգային նշանակության արդյունք ունի»,-ասաց Պավել Ավետիսյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը