«Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ «Նոր Հայաստանի» ոստիկանությունը հերթական շոուն է բեմադրել։ Ոստիկանության դիմակավորված ծառայողները ֆուրգոնով մտել են Չարենցավան եւ «ասֆալտին փռել» մի խումբ երիտասարդների ու տարել բաժին։ Մենք պարզեցինք, որ բերման են ենթարկել Կինոյի տան մոտից, որտեղ տաքսիներ են կանգնում։
Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը․ «Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության Չարենցավանի բաժին տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ: Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ: Նախապատրաստվում են նյութեր»։ Մեզ ասացին, որ նրանցից մի քանիսին երեկ օրվա վերջում արդեն բաց էին թողել։ Իսկ թե ինչու էին դրա համար «մասկի շոու» բեմադրում, դժվար է ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը