Ինչ են աշխատում «Կարգին հաղորդման» դերասանները քաղաքապետարանի ՀՈԱԿ-ում
Որոշ ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Կարգին հաղորդման» դերասան ընկերները՝ Աշոտ Մելոյանը եւ Հովհաննես Գրիգորյանը աշխատանքի են անցել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ում, գրում է hraparak.am-ը։
Գրիգորյանը մեր հարցերին չէր պատասխանել, իսկ Մելոյանը ասել էր, թե դժվար աշխատանք է կատարում, սակայն այլ հարցերի հրաժարվել էր պատասխանել։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան եւ ահա ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Այո, Աշոտ Մելոյանը և Հովհաննես Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ են: Կենտրոնում նրանք աշխատում են 2019 թ. հունիսի 3-ից։ Աշոտ Մելոյանը աշխատում է որպես քարտեզագրման հսկիչ, իսկ Հովհաննես Գրիգորյանը՝ դեղերի պատասխանատու»։
Ինչպես տեսնում ենք հարցման պատասխանից, նրանք այդ կենտրոնում սկսել են աշխատել 2019-ից, երբ Հայկ Մարությանը արդեն քաղաքապետ էր, եւ, պատահական չէ նրանց այնտեղ հայտնվելը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը