Օտարերկրյա ներդրումների հոսքն աճել է, իսկ ուղղակի ներդրումների թիվը՝ պակասել. Տիգրան Խաչատրյան
Ինն ամսվա արդյունքներով՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 միլիոն դոլարով ավելին է եղել 2018 թվականի համեմատությամբ, իսկ ուղղակի ներդրումների թիվը պակաս է եղել 60 միլիոն դոլարով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով ներդրումների ցուցանիշին:
«Այս տարվա ցուցանիշը դեռևս այն չէ, որ մենք ունենք մեր նպատակներում, բայց մենք վստահ ենք, որ 2020 թվականը էապես տարբեր է լինելու: Այսինքն՝ 2019-ը մոտավորապես կլինի նույն կերպ, ինչպես եղել է 2018-ը և 2017-ը, սակայն 2020-ը կլինի արդեն էապես ավելի լավ ներդրումային ցուցանշով ամփոփված տարի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե տարածաշրջանի լարվածությունը կազդի արդյոք ներդրումների վրա, նախարարը պատասխանեց. «Մենք հուսով ենք, որ Իրանի հետ կապված լարվածությունը շատ արագ կհանգուցալուծվի, և դեպքերը այնպես կզարգանան, որ դրանք ոչ միայն Հայաստանի, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանի համար կխոստանան միջին ժամկետ հուսալի հեռանկար, բայց մենք կածում ենք, որ Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելու տեսանկյունից ձեր նշած գործոնը չի կարող էական խոչընդոտ հանդիսանալ»,-ասաց նա:
Չնայած դրան՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դեպի Իրան առևտուրը դեռ որոշ ժամանակ չի ունենա այն ծավալները, որ պոտենցիալն է ենթադրում, սակայն Հայաստանը ԵԱՏՄ անդամ մաս է կազմում և կանխատեսելի միջավայր է ներկայացնում եվրոպական ներդրողների համար:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը