Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց․ փաստաբանը բոյկոտել էր (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր պետք է տեղի է ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նիստը, սակայն, հետաձգվեց` Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։
Միհրան Պողոսյանը բոյկոտել էր դատական նիստը, քանի որ տուժող կողմը փաստաբանների հասցեին սպառնալիքներ էր թույլ տրել նախորդ դատական նիստում, սակայն չէր արժանացել դատավորի գնահատականներին։ Միհրան Պողոսյանը նշել էր, որ դատավարության մասնակիցները հավասար մրցակցության պայմաններում չեն աշխատում։
Դատական նիստը կշարունակվի հունվարի 21-ին, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Սեյրան Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրլ էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը