ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք. Նոր քրգործ է հարուցվել
ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք: Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ եւ վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երեւան քաղաքում կառուցել եւ տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):
Սակայն 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երեւանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։ Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը եւ կառուցել բնակելի տունը:
Նախաքննությամբ կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու եւ կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը