«Ծափահարողների» մեկամյա ԱԺ-ն այս ընթացքում ոչնչով չի առանձնացել
Իրատեսը գրում է. «7-րդ գումարման Ազգային Ժողովն ուղիղ մեկ տարեկան է: Խորհրդարանը մեկ տարվա ընթացքում, բացի մի քանի օրենսդրական նախաձեռնություններ կյանքի կոչելուց, այլ բանով առանձնապես աչքի չի ընկել: Նախընտրական սպասումները, թե սա լինելու է որակապես տարբերվող, նմանը չունեցող, կիրթ ու ինտելեկտուալ մարդկանց օրենսդիր մարմին, չեն արդարացել:
Իշխող ուժի կողմից ընդունվել են եկամտային հարկի համահարթ սկզբունքի, ճանապարհային երթևեկության, այսպես ասած, «բալային» համակարգի մասին ու մի քանի այլ օրենքներ, որոնք դեռ հստակ չէ՝ որքանով են հեշտացնելու մարդկանց կյանքը:
«Բալային» համակարգը, օրինակ, ուղիղ երկու շաբաթ է, ինչ ուժի մեջ է, բայց դրա նկատմամբ հասարակական դժգոհության մեծ ալիք է բարձրացել: Չի բացառվում, որ այս օրենքից հետո տաքսիով փողոց փակողներն այժմ էլ հանուն տաքսի վարելու փողոց փակեն: Օրակարգային օրենսդրական կարևոր նախաձեռնությունների քննարկման փոխարեն Ազգային ժողովն այս ընթացքում հաճախ է վերածվել օրակարգի հետ կապ չունեցող առանձին հայտարարությունների կամ երևույթների քննարկման հարթակի:
«Սիրո և հանդուրժողականության հեղափոխությանից» հետո ձևավորված օրենսդիրը, ցավոք, մեկ տարվա ընթացքում անհանդուրժողականության ու ատելության դրսևորումների պակաս չի ունեցել: Հենց «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա տեսանելի բաժանումները ձգվում են գործընկերոջն «ամուսնացիր, կանցնի» խորհուրդը տալուց մինչև խմբակցության քարտուղարի սենյակում իրար քաշքշելը: Խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունն ու անարդյունավետությունն ամենից լավ մենք՝ լրագրողներս, կարող ենք գնահատել:
Աշխատավայրում լինելու հարցում ամենից պարտաճանաչը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, և պատճառը, թերևս, այն է, որ ամենափոքրն են ԱԺ-ում, ու նրանց բացակայությունն առաջինը կարող է աչքի զարնել: Ամենաանպարտաճանաչը «Բարգավաճ Հայաստանն է», որ ամբողջական կազմով խորհրդարան է գալիս միայն լիագումար նիստերի օրերին, մնացած ժամանակ միայն հանձնաժողովի նիստերին են մի քանի ժամով ներկայանում ու անմիջապես հեռանում:
«Իմ քայլի» պատգամավորների մեջ էլ կան թե՛ աշխատողներ, թե՛ գլուխ պահողներ, թե՛ նիստերից հաճախակի բացակայողներ, թե՛ ուղղակի կոճակ սեղմողներ: Նախկինի պես չի փոխվել նաև լրագրողների հարցերից «թռնելու» կամ լրագրողներին «ցրելու» սովորույթը՝ «տեղում չեմ», «այսօր չեմ գալու», «արդեն դուրս եմ գալիս», «հանդիպման եմ» պատճառաբանություններով:
Ի դեպ, մեկ անգամ ասել եմ, նորից կրկնեմ. 7-րդ գումարման Ազգային ժողովը պատմության մեջ մնալու է որպես «ծափահարողների» խորհրդարան: Իշխանափոխությունից հետո օրենսդիր մարմին եկածներն ամեն մի «հուզիչ» ելույթից հետո (հիմնականում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) ծափ տալուց չեն կաշկանդվում»-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը