ՍԴ-ի դեմ «պայքարի» զավեշտը հատել է բոլոր սահմանագծերը
«Հրապարակ»-ը գրում է․
«Օրենքից ու օրինականությունից, բարոյականությունից ու սկզբունքներից խոսող իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ։ Որպես հիմնական փաստարկ` նշում են, որ ՍԴ-ն է անցյալում վավերացրել բոլոր ընտրակեղծիքներն ու օրինականացրել կեղծված ընտրությունների արդյունքները։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչու նման եռանդով չեն պայքարում ընտրակեղծիքներն օրինականացնող հիմնական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։
Ինչո՞վ է Հրայր Թովմասյանն ավելի «ընտրակեղծարար», քան Տիգրան Մուկուչյանը։ Բայց այս «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հատել է տրամաբանության բոլոր սահմանագծերը եւ հասել աբսուրդի մակարդակի՝ ողջ երկրի իրավապահ համակարգը, իշխանական մեծաքանակ թիմը, Փաշինյանին համակրողների ու ֆեյքերի բանակները զբաղված են ՍԴ անդամների հալածանքով։ Բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդները կիրառվում են, ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում։ Անգամ վարչապետի մոտ խորհրդակցություններ են հրավիրում՝ ժամանակացույցեր կազմում, տարբեր ուժայինների հրահանգ է իջեցվում՝ հասնել ՍԴ 7 անդամների հրաժարականների բաղձալի նպատակին։ Չէ որ վաղաժամ կենսաթոշակի օրենքն ընդունվել է, եւ նրանք կարող էին օգտվել այդ օրենքի ընձեռած հնարավորություններից՝ թքել եւ հեռանալ, չկորցնելով ոչինչ, գոնե՝ նյութական ապահովության իմաստով։
Բայց այդ մի խումբ համառ մարդիկ շարունակում են դիմադրել՝ ի զարմանս հեշտ հանձնվող մեր հասարակությանը, եւ վրդովվեցնելով հեշտ հաղթանակների սովոր իշխանություններին։ Բանը հասել է նրանց արտամուսնական կապերի բացահայտմանը, բայց այս մարդիկ հաղթահարել են վախը։ Եթե անգամ բանտը նրանց չի սարսափեցնում, ուրիշ ի՞նչը կարող է ստիպել, որ նահանջեն։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը