Երեւանը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիայի» առջեւ պարտավորություններ չունի. մամուլի քարտուղար
Մենք մի քանի անգամ նշել ենք, որ խնդիր կա երկու կազմակերպությունների նման անվանումների հետ կապված՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՊՈԱԿ, որի առաջ քաղաքապետարանը պարտավորություններ ունի, եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, որին է պատկանում Արամի 23 հասցեի շենքը, եւ որի առաջ քաղաքի իշխանությունները ոչ մի իրավաբանական պարտավորություն չունեն: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ երգչախմբի գործունեությունը Երեւանի համար մշակութային մեծ արժեք ունի, եւ քաղաքի իշխանությունները ձգտել են եւ ձգտում են նրան, որ նրա անընդհատությունն ապահովեն:
«Մենք այս նպատակով երգչախմբին առաջարկել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճներից մեկը, որտեղ պայմանները շատ ավելի լավն են, քան նրանք, որ կային Արամի 23 հասցեի շենքում: Վերջնարդյունքում որոշում է ընդունվել, որ երգչախումբը իր փորձերն անցկացնելու է Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում»,- նշեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը