Նիկոլը ավտո տրամադրելո՞ւ ա, որ տանենք Երեւան. բողոքի ակցիա Եղվարդում
Եղվարդում բողոքի ակցիա անցկացնողները դժգոհում են, որ հնարավորություններ չունեն իրենց ծննդկաններին տանեն Երեւան ծննդաբերելու:
«Ո՞ւր են ձեր կանայք, ինչի՞ չեն գալիս էստեղ կանգնում, ինչի՞ եք թույլատրում փակեն ծննդատունը, ես ի վիճակի չեմ, ես չեմ կարա իմ հարսին տանեմ քաղաք, թոռ եմ ունենալու որտեղ եմ ունենալու, գիշերը ցավերը բռնեց, ավտո էլ չունեմ: Ո՞ւր են եղվարդցիք, սաղ պախկվան»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Վրդովված քաղաքացիներից մեկն էլ հարց ուղղեց, թե համայնքապետը տեղյակ է, որ ծննդատուն է փակվում ու իրենք չեն կարողանալու իրենց ծննդկաններին հասցնեն հիվանդանոց:
«Բա որ երեխա ունենանք, ուր պետքա տանենք, Նիկոլը ավտո տրամադրելո՞ւ ա, որ տանենք Երեւան: 3 հոգի մարդ ա բռնել, դատում, սաղ ստից հիվանդ են դառել»,-ասաց նա:
Բողոքողներից մեկն էլ ասաց, որ հեղափոխությունն ինչի համար են արել, եթե ժողովրդի ձայնը հաշվի չեն առնելու. «Սա ժողովրդի համար չէր, իրենց հմար էր էդ հեղափոխությունը»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ Կառավարության մի որոշում չկա, որ ժողովուրդը չբոյկոտի, ամեն որոշումից հետո նման իրավիճակ է ստեղծվում:
«Ես խոսք եմ տալիս 20 հազար մարդ հավաքվելու է Կառավարության դեմը, նման վիճակի համար»,- ավելացրեց բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։
Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, այդ խնդրի պատճառով։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը