Սուրիկ Խաչատրյանը հետվիրահատական շրջանում է
«Սուրիկ Խաչատրյանը դեռ չի վերադարձել Հայաստան, հետվիրահատական շրջանում է»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը։
Նա նշեց, որ հայտնի չէ՝ իր պաշտպանյալը երբ Հայաստան կվերադառնա․ «Բժիշկներն ասել էին՝ հունվարի կողմերը ստուգում կանենք, եթե նորմալ լինի, արդեն կթույլատրեն գալ։ Մենք նախաքննական մարմնին ներկայացրել ենք, թե որտեղ է բուժվում։ Սակայն մեր դիմումը հիմք չեն ընդունել, թե չէ հետախուզում չէին հայտարարի։ Անհրաժեշտություն չկար հետախուզում հայտարարելու, որովհետեւ չի խուսափել»։
Ըստ պաշտպանի՝ Սուրիկ Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում․ «Ընդհանրապես նման բան չկա, ակնհայտ հիմնավոր չի մեղադրանքը։ Իր դեմ հենց այդ համայնքապետերն են ցուցմունք տվել, բայց էնտեղ այնքան խառը վիճակ է․․․Մենք այդ առումով ուրիշ բաներ ունենք ասելու, խիստ ապացույցներ ունենք, որոնք որոշել ենք ներկայացնել դատարանին, ոչ թե նախաքննական մարմնին։ Եվ գրավոր ապացույցներ են, ե՛ւ մարդիկ կգան, ցուցմունքներ կտան»։
Նա նաեւ նշեց, որ այս գործով նախկին համայքապետերի մասն անջատվել է ուղարկվել դատարան․ «Անջատվել է այդ մասը։ Նախկին գյուղապետերի մասով գործն արդեն դատարանում է»։
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Գործով անցնում են նաեւ Սյունիքի մարզի Ակներ եւ Նորավան համայքների նախկին ղեկավարները։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը