Աշխատանքից ազատել են «Վերնատան» տեսանյութը լայքելու համար
Տեղեկություն ունեինք, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ենթակայութան տակ գտնվող «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Մկրտիչ Ջալալյանն ազատվել է աշխատանքից «Վերնատան» տեսանյութը լայքելու համար, հաղորդում է «Հրապարակը»:
Կայքը խոսել է Ջալալյանի հետ, ով հաստատել է, որ ազատվել է աշխատանքից։ «Սեփական դիմումի համաձայն։ Ինչո՞ւ։ Պարոն Ջալալյանն ի պատասխան՝ ծիծաղեց եւ ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել։ Բայց հարցին, թե արդյոք «Վերնատան» տեսանյութը լայքելու համար իրեն ասվե՞լ է, որ դիմում գրի, գնա, նա պատասխանեց․ «Վերնատանը չգիտեմ, Մանուկյան Վազգենն էր վերլուծում, մատս պատահական կպել է, այնպես չէ որ․․․ ես էնքան քիչ գրագետ եմ էդ ֆեյսբուքյան բաների մեջ․․ էդ րոպեին թոռս մտավ սենյակ, մատս պատահաբար կպավ»։
Հարցին, թե ո՞վ իրեն «հորդորեց» դիմում գրել «սեւերի» տեսանյութը լայքելու համար, Մկրտիչ Ջալալյանն ասաց․«Չէ, դա իմ ենթադրությունն է, որ պատճառը դա է»։
Պարոն Ջալալյանին խորհուրդ տվեցինք, որ եթե մատը պատահաբար է կպել, ի վերջո, կարող էր «դիսլայք» անել։ Ֆեյսբուքյան «զոհը» կրկնեց, որ սոցիալական ցանցերից չի հասկանում։
«Հաշվարկային կենտրոնից» էլ աշխատակիցը նախ ասաց, որ Ջալալյանը տեղում չէ, հետո հաստատեց, որ ազատման դիմում է գրել, սակայն հրաժարվեց խոսել պատճառների մասին»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը