Ամանորի օրերին ՀԴՄ կտրոնների թիվը աճել է 32 տոկոսով, իսկ միայն Սյունիքում՝ 124 տոկոսով. Դավիթ Անանյան
Մենք պարզել ենք, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած հատվածում ամբողջ հանրապետությունում ՀԴՄ կտրոնների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 32 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, մոտ 10,5 մլն ՀԴՄ կտրոն է տրամադրվել նախորդ տարվա ավելի քան 7 մլն-ի փոխարեն. «Շուրջ 22 տոկոս ավելացել է շրջանառությունը. 51 մլրդ դրամի շրջանառություն է եղել նախորդ տարվա 42 մլրդ դրամի փոխարեն:Կարեւորը այն է, որ Երեւանում այդ ցուցանիշները պակաս են ընդհանուրից: Օրինակ, այդ 22 տոկոսի մեջ Երեւանի տոկոսը 15 է: Դրա փոխարեն օրինակ Սյունիքում ՀԴՄ կտրոնների թիվն աճել է 124 տոկոսով, շրջանառությունը՝ 97 տոկոսով: Գյումրիում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 99 տոկոսով, շրջանառությունը մոտ 70 տոկոսով»,-ասաց Դավիթ Անանյանը:
«Սա մեզ պետք էր, որ հասկանանք, որ Ամանորի տոնակատարության ժամանակ ոչ միայն աշխուժություն է եղել, այլ նաեւ հարկային հսկողության առումով տարածաշրջաններում ավելի լավ վիճակ է եղել: Մարզերում այս ցուցանիշները մեզ ոգեւորում են: Մենք ունենք հարկային կարգապահության աննախադեպ աճ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը