«Այդ մարդիկ մտածել են, որ կարող են հին մեթոդներով գնալ առաջ». Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ աշխատակիցների ձերբակալման մասին
Երբ միջին վիճակագրական արժեքային համակարգը անձի մոտ դեռ ձեւավորված չէ կամ շատ հեռու է ձեւավորման առումով, եկամուտը կամ պարգեւավճարը որեւէ ձեւով չի կարող օգնել: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով փաստին, որ մաքսայինի 6 պաշտոնատարն անձինք են ձերբակալվել վերջերս:
«Եկեք չպատասխանեմ հարցին, թե նրանք հին աշխատողներ էին, թե մեր կողմից նշանակված, որովհետեւ դա մեզ համար որեւէ կապ չունի: Մենք ԱԱԾ-ի եւ ոստիկանության հետ համատեղ միջոցառումներ ենք իրականացնում եւ ոչ միայն մեզ մոտ, ամբողջ կառավարությունում, այդ թվում ուժային կառույցներում, ինքնամաքրման գործընթաց է գնում: Սա դարձել է սովորական գործընթաց»,-ասաց նա:
Անանյանը նաեւ հավելեց. «Եթե մարդը որոշել է, որ պետք է լինի պետական ծառայող, ինքը պետք է նաեւ դրա «անբարենպաստ» հետեւանքները գիտակցի, որ այդ ծառայությունը պետական հատվածում ավելի պակաս է վարձատրվում, քան նույն ծառայությունը մասնավոր հատվածում: Մենք համարվում ենք այն գերատեսչությունը, որտեղ անձանց միջին եկամուտները համեմատաբար բարձր են: Հիմա մենք ասում ենք՝ եթե գումարը բավարար չէ, գնա մասնավոր հատված:
Ձեր նշած օրինակում, երեւի թե անձինք մտածել են, որ կարող են այնպիսի մեխանիզմներով աշխատել, որ լինելով անպատիժ, կարող են հին մեթոդներով գնալ առաջ: Մենք դա բացահայտել ենք»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը