Շատ լուրջ հոսքեր ենք սպասում 2020-ի ընթացքում. Տաթեւիկ Ռեւազյան
Նոր ուղղությունների համար որոշել ենք օդի տուրքը հանենք: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:
«Դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել: Եթե մենք մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6 -7 ուղղություն, էս փոփոխությունից հետո մենք ունենալու ենք 16-17: Այսինքն շատ լուրջ ազդեցություն է ունեցել այս ամեն ինչը եւ շատ լուրջ հոսքեր ենք մենք սպասում 2020 թվի ընթացքում: Երեւի նկատել եք, ինչքան էն Հայաստանի մասին էս վերջերս գրել Հայաստանի մամուլում, որովհետեւ շատ հաճախ, երբ նոր ուղղություններ են բացվում, նոր ավիաընկերություններ են մուտք գործում ու շատ է գովազդ լինում երկրի հետ կապված ավիաուղիների միջոցով, արդեն միջազգային մամուլն էլ սկսում է նկատել եւ գրել»,-ասաց նա:
Նրա խոսքով` շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան այցելեն Եվրոպա ուղիղ չվերթներով, հարմար ժամերով եւ էժան գներով եւ դա մեծ փոփոխություն կարողէ բերի, նաեւ կարող է ազդել տուրիզմի զարգացման վրա:
«Հուսով ենք` շատ մեծ հոսք կգա Հայաստան, դա կստեղծի մեծ թվով աշխատատեղեր եւ տնտեսությունը այս ամեն ինչից կզարգանա»,- նշեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը