«Վերջապես». Երեւանը ծածկվել է ձյան շերտով. որքան կտեղա ձյունը
Երեւանում երկար ընդմիջումից հետո այս գիշեր ձյուն է եկել, որ ծածկել է ողջ քաղաքը: Ամբողջ գիշեր ձյուն է տեղացել, որն այս պահին դադարել է: Ձմեռը կիսվել է, սակայն Երեւանն այդպես էլ ձյուն, ըստ էության, չէր տեսել: Facebook-ի շատ օգտատերեր իրենց մեկնաբանություններում գրում էին. «Վերջապես»:
Դեռեւս նախօրեին ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։
«Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում 8-13 սմ։
Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6 սմ»,-գրել էր նա:
Այսօր առավոտյան ի ուրախություն վարորդների, Երեւանի փողոցներն անցանելի են, գիշերը քաղաքային իշխանություններն աղ են ցանել:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը