Աչաջուրում ավագանու արտահերթ նիստ է կայացել. բնակիչները կդիմեն վարչապետին եւ նախարարին
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ավագանու արտահերթ նիստ է անցկացվել, քննարկվել է գյուղի ծննդատունը փակելու հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը: Նա նշեց, որ գյուղացիների մոտ 300 ստորագրություն է հավաքվել, որ ավագանու արտահերթ նիստ հրավիրվի:
«Վաղը դիմում կգրենք, ավագանու անդամների եւ գյուղապետի ստորագրությամբ կհաստատենք եւ կուղարկենք վարչապետին եւ առողջապահության նախարարին: Մենք ուզում ենք, որ պատճառը մեզ ասեն, թե ինչու է փակվում ծննդատունը, տեխնիկայի պակասությունն է կամ եսիմ ինչի պակասությունն է եւ ըստ այդմ մեզ օգնեն, որ ծննդատունը չփակվի»,-ասաց նա:
Նա հավելեց, որ մոտ 400 գյուղացի է հավաքվել ծննդատան փակվելու հարցով քննարկմանը, բոլորն էլ շատ վրդովված են եղել, սակայն ինքը հանդարտեցրել է գյուղացիներին`ասելով, որ դեռ սպասեն պատասխանի:
«Շատ վրդովված էին գյուղացիները, եւ եթե խնդրին լուծում չտրվի, բողոքի ցույցեր են լինելու, չեմ կարողանալու հանդարտեցնել»,- ասաց գյուղապետը` նշելով, որ վաղը կհանդիպի նաեւ մարզպետի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող եւ հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը կագնած է փակման վտանգի առաջ: Գյուղացիները դժգոհ են այդ որոշումից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան լայվով ասել էր, որ իրենք որեւէ բուժհիմնարկ չեն փակում, այլ կարգավորում են այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները եւ ծննդօգնության ոլորտում կատարվող բարեփոխումները միայն բնակչության շահերից են բխում։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Մարալիկի ծննդատունը ևս չի ֆինանսավորվի։ Ծննդատան փակվելու հետ կապված բողոքի ցույցեր էին տեղի ունեցել:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը