Փորձել են կոտրել Antifake.am-ի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջը. Աստղիկ Մաթևոսյան
Հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30 հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իմ էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ քնած ժամանակ, որպեսզի կանխելու հնարավորություն չունենամ։
Այսօր տեղեկացա, որ գիշերով նման հարձակում է տեղի ունեցել նաև politik.am կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջի վրա (https://www.facebook.com/boroozman/posts/2699530806791798):
Եթե սկզբում կասկածում էի, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ, ապա հիմա կասկած անգամ չունեմ։ Այս միջոցով անմիտ փորձ է արվել տեղեկություններ ստանալ AntiFake.am-ի հրապարակումների աղբյուրների վերաբերյալ, ինչը, ինչ խոսք, չի հաջողվել։
Դա է վկայում նաև ֆեյսբուքյան էջերը կոտրելուց և ապօրինի մուտք գործելուց հետո առավոտ լույսով «ՀԺ»-ում հրապարակված politik.am-ի դեմ գրված քարոզչական բնույթի հոդվածը։
Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն լրատվականների գործունեությանը կոնկրետ գործողություններով՝ ընդհուպ՝ գլխավոր խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելով։ Ընդ որում, ապօրինի մուտք գործելու մեթոդը (նայե՛լ կից նկարները) վկայում է այն մասին, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով։
Այս ամենը պետք է արժանանա լրագրողական հանրության, քաղհասարակության ներկայացուցիչների ուշադրությանն ու գնահատականին, քանի որ թիրախավորված են բոլոր այն լրագրողներն ու խմբագիրները, որոնք «համարձակվել են» հրապարակումներ անել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության պաշտպանության մակարդակի մասին։





















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը