Ծիծաղելի և անհեթեթ է ԱԽ քարտուղարի հայտարարությունը․ Սուրեն Սարգսյան
Tert.am-ը գրում է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի ոչ բոլորն անդամներն էին կողմ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ իրականացված օպերացիային։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Վերջինս նշել է, որ դժվար է ասել, թե ինչու ԱՄՆ-ն թիրախավորել գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, հատկապես, որ վերջինս Նահանգների համար երբեք չի եղել լրջագույն սպառնալիք։
«Սոլեյմանիի սպանությունն Իրանում առաջացրեց ազգային կոնսոլիդացիա։ Եթե Ամերիկայի նպատակն էր նաև Իրանի ներսում սերմանել պառակտիչ գործողություններ, ապա սրանով այդ նպատակը տապալվեց, ավելին՝ սրա հետևանքով գործող իշխանության կյանքը երկարեց մոտ 10 տարով»,- նշել է Սարգսյանը։
Խոսելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Երևանի արձագանքի մասին՝ միջազգայնագետը նկատել է, որ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը չեզոք էր․«Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ո՛չ այս կողմին, ո՛չ մյուս կողմին չէինք կարող պաշտպանել։ Ինքս էլ նկատեցի, որ Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է խուսափել սպանություն բառից, թեպետ թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմն ազատորեն օգտագործում են սպանություն բառը։ Ինձ համար ծիծաղելի և անհեթեթ էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է միջնորդ լինել երկու պետությունների միջև։ Շատ ծիծաղելի է, որովհետև նման պատրաստակամություն հայտնել են այնպիսի գերտերություններ, ինչպիսիք Գերմանիան, Թուրքիան և Ռուսաստանն են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը