«Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության վարույթ է ընդունվել
2019թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանը «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության վարույթ է ընդունվել, որով հեռուստաընկերության անունից ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-ն պահանջում է առոչինչ ճանաչել 2003 թվականին կայացված 7 մրցույթի որոշում, ինչի արդյունքում «Ա1+» հեռուստաընկերությունը չի կարողացել թողարկման լիցենզիա ստանալ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արա Ղազարյանը։
«Մենք պահանջում են ոչ թե անվավեր, այլ առոչինչ ճանաչել այդ 7 ակտերը: Առոչինչ ճանաչելը նշանակում է, որ անգամ օրենքի կիրառության նպատակն է եղել ոչ իրավաչափ: 7 ակտի նպատակը ոչ թե վարչարարությունն է եղել կամ հեռարձակման ոլորտի բարելավումը, այլ դրանք հետապնդել են քողարկված քաղաքական օրակարգ, ու ցանկանում էին թույլ չտալ «Ա1+»-ին եթեր վերադառնալ, քանի որ անկախ հեռուստաընկերություն էր, հետեւաբար՝ պետք է առոչինչ ճանաչվեն: Մեզ նույնիսկ պետք չէ ապացուցել դատարանում, որ այդ ակտերը առոչինչ էին, որովհետեւ հանրորեն հայտնի փաստ է, որ «Ա1+»-ը եթերազրկվեց ոչ թե նրա համար, որ մրցութային փաթեթը չէր համապատասխանում օրենքի պահանջներին, այլ չհաղթեց զուտ նրա համար, որ նա «Ա1+»-ն էր»,- ասաց փաստաբանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ այստեղ զուտ իրավական արդարության հարց կա. «Սա ոչ թե քաղաքական մոտեցում է, այլ արդարության վերականգնմանն ուղղված շատ կարեւոր քայլ է: Լիահույս ենք, որ փոփոխված պայմաններում դատարանները կարող են անկաշկանդ որոշում կայացնել: Նախորդ տասնամյակներում դա ակնկալելը շատ բարդ էր, քանի որ «Ա1+»-ը եթերազրկվեց հենց քաղաքական դրդապատճառներով, եւ որեւէ դատարան այն ժամանակ նման անկաշկանդ որոշում չէր կարող կայացնել: Հիմա շատ բարենպաստ պայմաններ են»։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը