Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի աջակցին հրավիրել ԱԱԾ

Հունվարի 9-ին ՀՀ երկրորդ նախաագհ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Միանսյանը հրավիրվել էր Ազգային Անվտանգության Ծառայություն։ Yerevan.Today-ի հետ զրույցում Արմեն Մինասյանն ասաց․ «ԱԱԾ-ում այնպիսի հարցերի շուրջ է եղել խոսակցությունը, որը զավեշտ է։ Ասում են՝ Դուք գրում եք Նիկոլ Փաշինյանը գործակալ է, արդյոք ունե՞ք փաստեր, թե ինչ-որ երկրի գործակալ է։ Պատասխանել եմ, որ դա իմ վերլուծության արդյունքն է, և որ գործակալ կարող է լինել նա, որը ինչ-որ մի պետության ջրաղացին ջուր է լցնում, որը քո պետության շահին համապատասխան չի գործում։ Դա էլ է կոչվում գործակալ։ Այսինքն, ԱԱԾ-ն էլ գիտի, որ դա քո կարծիքն է։ Կամ հումորային նյութի վրա են բևեռվում, որն ամեն կերպ երևում է, որ հումորային է։

Երբ դու մտածում ես ինչ գրես, որ հանկարծ ԱԱԾ-ն չգա, վախի մթնոլորտը այդ ձև է տարածվում, մարդու քաղաքացիական ազատությունն են հսկում»։

Ըստ Մինասյանի, սա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում վախեր տարածելու համար է․ «Այս քայլերը տանում են նրան, որ աջակիցները վախենան։ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի փոխարեն փորձում է նրա արտաքին, ներքին քաղաքականությունը և իրավական դաշտում քաղաքականությունը «կարգավորել»՝ հասարակությանը լռեցնելով։ Մեր երկրի ղեկավարը, լինելով լրագրող, այն լրատվական նյութը, կամ այն մարդու նյութը, որն ունի սպառում, իրեն անհանգստացնում է և ինքը այդ խնդիրը փորձում է լուծել աշխատացնելով երկրի համար մեկ անվտանգություն պաշտպանող ուժային կառույցին։ Իր սխալները, իր կառավարման արդյունքում գրանցած սխալները փորձում է բարդել ընդդիմադիր դաշտի վրա, և հատկապես ուժը տեսնում է մեր դաշտի վրա»։

Երկրորդ նախագահի աջակիցը նշում է՝ ԱԱԾ-ում իրեն ասել են, որ հրավիրելը որևէ կապ չունի իր քաղաքական ակտիվության հետ, թեպետ նա քաղաքականությամբ չի զբաղվում և միայն աջակցում է երկրորդ նախագահին՝ չանտեսելով վարչապետի կողմից, ըստ Մինասյանի, երկրին վնաս հասցվող քայլերը։ Հետևաբար նա իրեն ԱԱԾ կանչելը նախ կապում է իր քաղաքացիական գործունեության հետ։ Թեպետ, Մինասյանի խոսքով, կա նաև այլ պատճառ․ «Մի քանի օր առաջ Արշավիր Ղարամյանի վերաբերյալ Ստյոպա Սաֆարյանի գրառմանն ընդդիմացել եմ՝ ասելով, որ նա մեր հերոսն է։ Վիճել էինք այդ հարթության վրա, և Ստոյպա Սաֆարյանը բառացի ասաց՝ կտեսնես՝ ինչ կլինի։ Հաջորդ օրն ինձ կանչում են ԱԱԾ»։

Արմեն Մինասյանն ասաց, որ Դիաննա Հարությունյան ֆեյք օգտատիրոջը փորձում են կապել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ։ «Մեր աջակիցների ներսում նման մարդ գոյություն չունի, եթե մարդ մտքում մեր աջակիցն է, դա ուրիշ խնդիր է։ Հիմա ամբողջ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանին է ընտրել, բայց մարդիկ կան, գողություն են անում, դա ի՞նչ կապ ունի»։