Դալմա մոլում տեղի ունեցած ցնցումների պատճառը կարող է լինել օդափոխման համակարգը. ԱԻՆ (տեսանյութ)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ցնցումների հիմնական պատճառ է դիտարկվում օդափոխման համակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:
«Շենքերի սեյսամակայնության վարչության աշխատակիցները և ինժեներ սեյսմոլոգները տարբեր սարքավորումների միջոցով փորձում են համոզվել, որ ցնցումները տեղի են ունեցել օդափոխման համակարգի պատճառով: 10-ից ավելի օդափոխիչներ են տեղադրված շենքի տանիքի տարբեր մասերում»,-հայտնեց Սոս Մարգարյանը: Նա նաև նշեց, որ առևտրի կենտրոնի ղեկավարներին խնդրել են տրամադրել համակարգի տեխնիկական անձնագրերը:
«Պետք է հաշվարկենք հզորությունները, աշխատելու հաճախականությունը: Վարկածներից մեկը համակարգի հնարավոր մաշվածությունն է, որի պատճառով առաջացնել է վիբրացիա: Սա է հիմնական վարկածը, քանի որ շենքը նորակառույց է և սեյմակայունության խնդիր չկա»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ 18:40 Դալմա Գարդեն մոլում շուրջ 30 րոպե տեղային ցնցումներ էին արձանագրվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:
Այսօր առևտրի կենտրոնը փակ է:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը