Ներդրումային ծրագրերում կոռուպցիայի բախվելիս կարող եք դիմել ԱԱԾ
2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է, հայտնում են ԱԱԾ-ից։
«Ստորաբաժանումը զբաղվում է ներդրումների ընդհանուր պատկերի ուսումնասիրությամբ՝ առանձնացվում և վերլուծվում են ոլորտները, ամփոփվում են տվյալները, բացահայտվում են կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը պատրաստակամ է շարունակական աջակցություն ցուցաբերել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման, հավասար մրցակցային պայմանների ապահովման և տնտեսության իրական հատվածում ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին:
ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց ծրագրերի իրագործման ընթացքում պետական համակարգի որևէ մակարդակում կոռուպցիոն դրսևորման բախվելիս կարող են դիմել ՀՀ ԱԱԾ (հասցե՝ ք. Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104) կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ՝ +37415579193 հեռախոսահամարով կամ նամակով դիմել [email protected] էլեկտրոնային հասցեին», - ասված է ԱԱԾ հայտարարությունում։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը