Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Մամուլ

Մեծ գումարներ՝ Ամանորի հնացած զարդարանքների համար

«Ժողովուրդը» գրում է․ «Երբ հայտնի դարձավ, որ Երևանում 2020 թ. Ամանորի և Սուրբծննդյան տո­ների համար նախատեսված ծախսը ընդհանուր շուրջ 425 մլն դրամ է լինելու (մոտ 600 000 դոլար), թեման լայն քն­նարկումների առիթ դարձավ: Բայց դա չխանգարեց, որ կառավարությունը 2019 թ. նոյեմբերի 14-ի որոշում կայաց­նի՝ պետական բյուջեից քաղաքապետա­րանին հավելյալ 271 մլն 797 հազար դրամ տրամադրելու մասին: Իսկապես ռեկորդային հատկացումներ:

Ու թվում էր, որ այդքան աննախադեպ մեծ գումար տրամադրելու արդյունքում մայրաքաղաք Երևանի տոնական զար­դարանքը պետք է շլացուցիչ լիներ՝ գո­հացնելով ամենաբծախնդիր բնակչին: Բայց տոնական օրերին, շրջելով Երևա­նի վարչական շրջաններով անզեն աչքով նկատվեց, որ գրեթե առանց բացառու­թյան բոլոր շրջաններում տարիներ շա­րունակ բոլորիս աչքին սովոր լուսային զարդարանքներն էին կախված: Ու եթե նախորդ տարիներին՝ անգամ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Տարոն Մարգարյանի օրոք գնված լույսերը կախելիս գոնե փչացած լամպերը փոխարինվում էին նորերով, ապա այս տարի դա էլ չէր արվել:

Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում տիրող իրավիճակը վերը նշվածի վառ ապացույցն են: ArmLur.am-ի նկարահանող խումբը հասցրել է լինել նշ­ված երեք համայնքներում և արձանագ­րել, որ անգամ հնացած տոնական զար­դարանքը նորացված չէ, և պատկերներն աղավաղված են: Մեր կողմից նկարահան­ված կադրերում հստակ երևում է, որ զարդարանքների պատկերը ամբողջու­թյամբ լուսավորված չէ, կան չվառվող փչացած լամպեր:

Իսկ ինչքա՞ն գումար է ծախսվել վարչա­կան շրջանների կողմից ամանորյա տոնե­րի ձևավորման և մշակութային միջոցա­ռումների համար:

Մեր հարցումներին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնե­ցին, որ Աջափնյակ վարչական շրջանը 6 մլն 634 հազար դրամ է ծախսել, Ավան վարչական շրջանը՝ 5 մլն դրամ, Արաբկիրը՝ 10 մլն 470 հազար դրամ, Դավիթաշենը՝ 2 մլն 180 հազար դրամ, էրեբունի վար­չական շրջանը՝ 8 մլն 990 հազար դրամ, Կենտրոն վարչական շրջանը՝ 3 մլն 287 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիան՝ 9 մլն 580 հազար դրամ, Նոր Նորք վարչա­կան շրջանը՝ 6 մլն 980 հազար դրամ, Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ 1 մլն 366 հազար դրամ, Նուբարաշենը՝ 2 մլն 277 հազար դրամ, Շենգավիթը՝ 8 մլն 648 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունը՝ 1 մլն 500 հազար դրամ:

Իսկ ինչո՞ւ են թերություններով լուսավորվել շրջանները: Մեր այս հարցին Երևանի քաղաքապետարանից պատաս­խանել են. «Ինչպես արտաքին, այնպես էլ տոնական լուսավորության ապահովման համակարգերում ժամանակ առ ժամա­նակ հնարավոր են թերություններ, որոնք ընթացքում շտկվում են»: Բայց նկատենք, որ ընթացքում ոչինչ չի շտկվել: Լույսերը կախված օրվանից ունեցել են նույն պատ­կերը, ու անհասկանալի է, թե միլիոնավոր գումարները որտեղ են ծախսվել տոնա­կան զարդարանքի քողի ներքո:

Իսկ մենք էլ մշտապես խոսում ենք զբո­սաշրջությունը խթանելու մասին, բայց չգործող լամպերով ի՞նչ գրավչություն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: