Իմքայլականներն ամեն բան անելու են, որ Իջեւանի քաղաքապետի միակ թեկնածուն մնա Փաշինյանի քավորը
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքն» անդրադարձել է Իջեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին՝ նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը:
Նա Փաշինյանի ընկերն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է՝ փաշինյանական թեւը ջանք չի խնայում ներկայիս ԺՊ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են:
Նրան իջեւանցիները որպես քաղաքապետ չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի՝ իմքայլականներն ամեն բան անելու են, որ վերջում որպես թեկնածու մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնե...
Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը