Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը շարունակել է ներկայացնել դեկտեմբերին սկսված միջնորդությունը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը շարունակել է դեկտեմբերին սկսված միջնորդությունը ներկայացնելը եւ այն լրացրել որոշ փաստարկներով։

Հիշեցնենք, որ դատավարությունն ընդհատվել էր դեկտեմբերի սկզբին դատավոր Աննա Դանիբեկյանի արձակուրդի պատճառով եւ վերսկսվել է այսօր։ Նիստի սկզբում պարզվեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտադիր է միջնորդություն ներկայացնել դատավորի ինքնաբացարկի մասին, իսկ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը մեկ այլ անհետաձգելի դատավարություն ունի։

Լսելով կողմերի կարծիքը հետագա գործողությունների մասին՝ դատավորը որոշեց մինչեւ վերջ լսել Կարեն Մեժլումյանին։ Տուժած կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը փորձեց խանգարել փաստաբանի ելույթը՝ տեղից ակնարկելով եւ առարկելով դատավորին, թե նա թույլ է տալիս փաստաբանին երկրորդ անգամ փաստարկներ ներկայացնել։ Դատավորն առարկությունները մերժեց։

Այնուհետեւ 300.1 հոդվածով քրեական հետապնդման դադարեցման նման միջնորդությամբ հանդես եկավ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նշենք, որ ենթադրվող գործողության շրջանում Խաչատուրովը զբաղեցնում էր մայրաքաղաքի կայազորի պետի պաշտոնը։ Փաստաբանի խոսքով՝ միանգամայն անհասկանալի է, թե առհասարակ ինչ կապ ունի իր պաշտպանյալը ձեւակերպված մեղադրանքի հետ. «Պարզ չեն ոչ գործողությունները, ոչ անգործությունը, անհասկանալի է, թե ինչում է ըստ էության մեղադրվում Յուրի Խաչատուրովը»։ Ենթադրվող ոչ պարզ գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվար-մարտ ընթացքում։ «Ինչպես նշեց իմ գործընկերը, օրենքը հակառակ գործողություն, որը կվատացներ վիճակը, չունի»,- հիշեցրել է փաստաբանը՝ վկայակոչելով ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային օրենսդրությունը։ «Ոչ ոք չի կարող մեղադրվել այն բանում, ինչը կատարման պահին հանցագործություն չի համարվել»,- ավելացրել է Միհրան Պողոսյանը։

Լրացնելով գործընկերոջը՝ Կարեն Մեժլումյանը պարզաբանեց հաճախ ներկայացվող համեմատությունը, որին կտրականապես համաձայն չեն դատախազները, «յոթի գործի» հետ, որոնց հանդեպ 300.1 հոդվածը համարվել է անընդունելի հենց այն պատճառով, որ այն նախատեսում էր հակառակ գործողություն։ «Պատկերացրեք, որ 5 հազար դրամի գողությունն այսուհետ գողություն չի համարվում։ Եվ կարեւոր չէ՝ գողացված են դրանք գրպանի՞ց, թե՞ ինչ-որ մեկի բոստանից։ Փաստով դրանք տարբեր բաներ են՝ գրպանն ու բոստանը, բայց օրենքը դրանք միանման է դիտարկում։ Այստեղ էլ նույնն է»,- նշել է փաստաբանը։