ԱՄՆ-Իրան հակամարտությունն ընտրության առաջ է կանգնեցրել աշխարհի երկրներին
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Բաղդադում Իրանի ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իրավիճակը առավելագույնս լարված է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Տասնյակ երկրներ առանց հայտարարության կողմերի են բաժանվում՝ մեծ բախման սպասումով, որտեղ յուրաքանչյուրն իր շահն է փորձում դիտարկել այդ համապատկերում: Իհարկե, կան նաև չեզոք երկրներ, որոնց մի մասը համաշխարհային փոփոխությունների հետ կապված որևէ խնդիր չի տեսնում իր տարածքին ու ներքին կյանքին առնչվող, ուստի անտարբեր է, իսկ մի մասն էլ չեզոք է՝ ԱՄՆ-ԻԻՀ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի հետ ունենալով գործընկերային հարաբերություններ և տարաբնույթ շահեր:
Իրավիճակը շատ վտանգավոր է, և մենք էլ համամիտ ենք այն վերլուծաբանների տեսակետին, որոնք պնդում են, թե ԱՄՆ-ն այսօր Իրանի հետ ավելի մոտ է պատերազմին, քան վերջին 40 տարիներին: Այս մասին խոսել է նաև ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան։
Հակաիրանական քաղաքականության հարցում ԱՄՆ-ին միանշանակ աջակցություն են հայտնել միայն Իսրայելն ու Մեծ Բրիտանիան: Խոստացել են աջակցել Իրանի դեմ պատերազմում: Սակայն, երբ ԱՄՆ նախագահը սպառնացել էր անհապաղ և կոշտ հարվածներ հասցնել Իրանի ու իրանական մշակույթի համար մեծ կարևորություն ունեցող 52 թիրախներին (52 թիվը խորհրդանշում է տարիներ առաջ Իրանի կողմից պատանդ վերցված 52 ամերիկացիներին), պաշտոնական Լոնդոնը հրաժարվեց այս գործողությանը սատարելուց:
Հիշեցնենք, որ այդպիսի փորձ կա՝ նման հարվածներ արդեն հասցվել են Իրաքին ու Սիրիային: ԱՄՆ-ին չի աջակցում նաև ԵՄ-ն, ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է եվրոպացիներին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությանը բավարար չափով աջակցություն չցուցաբերելու համար: Այսօր էլ ԵՄ-ն համամիտ չէ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, առավել ևս՝ պատերազմելուն: ԵՄ-ԱՄՆ հակասությունները սկսվել են դեռ Թուրքիայի՝ Սիրիայի տարածք ներխուժումից հետո»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ