Armenia Airways-ը կշարունակի Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթները
Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնող Armenia Airways ավիաընկերությունը չի պատրաստվում դադարեցնել կամ հետաձգել չվերթները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյանը:
«Մենք չենք նախատեսում դադարեցնել թռիչքները, քանի որ այնտեղ առանձնապես լուրջ բան չկա»,-ասաց Դավուդյանը:
Հարցին, թե արդյոք անվտանգության առումով ոչինչ չի անհանգստացնում, Դավուդյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ շարունակելու են թռիչքներն այնպես, ինչպես նախատեսված է եղել:
Հունվարի 8-ին Երևանից Թեհրան օդանավը մեկնել է ժամը 11։00-ին, Թեհրանից Երևան ժամանող օդանավը վայրէջք է կատարել ժամը 15։08-ին: Գլխավոր տնօրենի խոսքով՝ ավիաընկերության հաջորդ թռիչքը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար