Բաքվի գործակալական ցանցը վաղուց աշխատում է Հայաստանի դեմ ողջ տարածաշրջանում. փորձագետ
Բաքվի գործակալական ցանցը ողջ տարածաշրջանում վաղուց աշխատում է Հայաստանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 8-ին ասել է Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի տարիներին այդ ցանցի աշխատանքը նկատելի էր նաեւ Հյուսիսային Կովկասում, երբ տեղի բնակիչներին մոլորեցնում էին՝ ապատեղեկատվություն տարածելով այն մասին, թե հայերն իբր պատրաստվում են զավթել Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը։
«Նման սադրանք հայերի դեմ մենք տեսանք նաեւ Ղազախստանում գիշերային ակումբի միջադեպից հետո։ Ուստի, ոչ մի զարմանալի բան չկա, որ նման սադրանքներ գալիս են նաեւ Հայաստանի վարչապետի անունից»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Դիանա Հարությունյան» էջից տարածվել է կեղծ տեղեկություն այն մասին, թե վարչապետ Փաշինյանն իբր շնորհավորել է ԱՄՆ-ին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործողությունների համար։ Կեղծարարությունը «որսացել» են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆեյք էջի օգտատիրոջը ներկայացվել է մեղադրանք 226 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 254 հոդվածի 1-ին մասով։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար