Երեւանում մարմնավաճառ է առեւանգվել. մեղադրյալը կալանավորվել է
Երեւանում դանակի գործադրման սպառնալիքով մարմնավաճառ է առեւանգվել: Դեպքը տեղի է ունեցել Բագրատունյաց փողոցի մոտակայքում:
Տղամարդը տաքսի ավտոմեքենայով գնացել է Բագրատունյաց փողոց, խնդրել վարորդին կանգնել փողոցի X հասցեի մոտ, որտեղ կանգնած են եղել մարմնավաճառությամբ զբաղվող երկու կին:
Տղամարդն իջել է ավտոմեքենայից, մոտեցել կանանցից մեկին, իր մոտ գտնվող դանակը պահել նրա երիկամի շրջանին` սպառնալով այն գործադրել եւ վտանգավոր վնասվածք պատճառել, այնուհետեւ պահանջել իր հետ նստել մեքենան եւ միասին գնալ իր ուզած վայրը` միմյանց հետ զվարճանալու նպատակով:
Կինը նստել է ավտոմեքենան և գնացել տղամարդու նշած վայրը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդու ինքնությունը պարզվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ զենքի գործադրմամբ առևանգումը: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ մեղադրյալը նախկինում արդեն իսկ դատվել է, որ դեռ չի մարվել:
Քրեական գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար