Տարբեր տեղերից ինչ-որ մարդիկ են հայտնվում, որոնք իրենց գործունեությունը փորձում են կապել Ռ․Քոչարյանի հետ․ Խուդոյան
Վերջին մեկ ամսում տեսնում ենք, որ տարբեր տեղերից սնկի պես ինչ-որ մարդիկ են բուսնում, որոնք իրենց գործունեությունը փորձում են կապել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Սա կամ նախապես նախապատրաստված գործողությունների շարք է, կամ ինչ-որ մարդիկ ազդանշան են ստացել, որ ցանկացած պատմության մեջ ընկնելիս կարող են ավելի մեղմ վերաբերմունք ակնկալել իրավապահ մարմիններից, եթե փորձեն իրենց գործը ինչ-որ կերպ կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ»,-նշեց նա։
Հարցին՝ գործի վրա որեւէ ազդեցություն սա կարո՞ղ է ունենալ, Խուդոյանը պատասխանեց․ «Եթե իրավաբանությունից ենք խոսում, ապա սա գործի վրա ազդեցություն չի կարող ունենալ, եւ որեւէ կապ չի կարող ունենալ, իսկ ինչ վերաբերումէ քաղաքական գործիքակազմին, դրա վերաբերյալ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը, նա բերման է ենթարկվել եւ պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Տեսանյութում նա նշում է, որ ունի ընդդիմադիր հայացքներ եւ դեմ է Ռոբերտ Քոչարյանի կալանքին։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար