Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը. ԱԺ պատգամավոր
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա եւս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել եւ «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը: «Նրանք բոլոր դիտակետերում կատարել են, այդ թվում դեկտեմբերի 31-ին, եւ կատարում են շուրջօրյա հերթապահություն»,- շեշտեց նա:
Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը շուտով հրավիրելու է ընկերության ներկայացուցիչներին եւ բնապահպաններին՝ մի շարք հարցեր պարզելու նպատակով, որոնք առնչվում են ինչպես ընդհանրապես հանքարդյունաբերությանը, այնպես էլ մասնավորապես Ամուլսարի խնդիրներին:
Պատգամավորը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ցանկացած միջոցառման դեմ, որը կարող է սպառնալ երկրի բնապահպանությանը եւ բնությանը անշտկելի վնաս հասցնել: «Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունները պետք է հաշվի առնեն համանման ռիսկերը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն, ապա ոչ մի միջազգային արբիտրաժային դատարան չի կարող վախեցնել իշխանություններին, ուստի անհրաժեշտ է դա մեկնակետ ընդունել:
Հիշեցնենք, որ 2018 թվականի կեսից բնապահպանները խոչընդոտում են «Լիդիան Արմենիայի» հասանելիությունը հանքին: Նրանք հայտարարում են, որ հանքի շահագործումը կործանարար անդրադարձ կունենա Ջերմուկում զբոսաշրջության վրա եւ էկոլոգիական աղետ կհրահրի: Հայաստանի իշխանությունները դեռեւս չեն համարձակվել բնապահպանների եւ Ջերմուկի բնակիչների դեմ ուժային գործողություն կատարել:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար