Երևանում 16-ամյա աղջկա սպանության դեպքի գործով ձերբակալվել է 26-ամյա երիտասարդ, որը խոստովանել է արարքը
Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը, այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլ քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին