Հրայր Թովմասյանը իշխանական վերնախավի հետ մասնակցում էր Սուրբծննդյան պատարագին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցել է Սուրբծննդյան պատարագին:
Նշենք, որ վերջին շրջանում իշխանության եւ Հրայր Թովմասյանի միջեւ հարաբերությունները լարված են, վերջինս պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին ՍԴ նախագահին մեղադրանք էր առաջադրվել: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, նա հայտնել է, որ հրաժարվել էր ցուցմունք տալ:
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։
ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ հրաժարվել է ցուցմունք տալ։
Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մեղադրանք առաջադրելն իր համար անակնկալ չէր, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին