Արտակարգ դեպք Երեւանում. JOSE ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
Հունվարի 4-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Խանջյան փողոցի 20 հասցեից՝ JOSE ակումբից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել մի քանի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Արա Ալեքսանյանը, 21-ամյա Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաև՝ Ոստիկանություն են հրավիրվել նշված ակումբի անվտանգության աշխատակիցներ՝ 22-ամյա Նարեկ Սերոբյանն ու 29-ամյա Էդգար Զաքարյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը JOSE ակումբում վիճաբանել են միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, և դրա հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ