Զոհրաբ Մնացականյանը ամփոփել է 2019 թվականը
2019 թվականին հայկական դիվանագիտությունը իր գործունեությամբ հաստատեց, որ ինքիշխանությունը Հայաստանի քաղաքականության կարոեւորագույն սկզբունքն է: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` ամփոփելով 2019 թվականը:
«2019 թվականը հայկական արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության համար եղել է Հայաստանի բարեփոխումների, եւ զարգացման օրակարգի խթանման, մոտեցումների եւ սկզբունքների հստակեցման, ավանդական դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցությանամրապնդման, համագործակցության նոր ձեւաչափերի եւ բովանդակության հաստատման տարի: 2019 թվականին հայկական դիվանագիտությունը իր գործունեությամբ հաստատեց, որ ինքիշխանությունը Հայաստանի քաղաքականության կարոեւորագույն սկզբունքն է եւ 2 մյուս սկզբունքների` համահայկականության եւ փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի շահերի եւ արժեքների հետապնդումը»-ասել է նա:
Նախարարի խոսքով` տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանը դարձավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ:
«Սա ինչպես մեր երկրում տեղի ունեցած ժողովրդական վերափոխումների, այնպես էլ միջազգային ասպարեզում Մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում ցեղասպանությունների կանարգելման գործում Հայաստանի ներդրման գնահատականն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը շարունակեց մնալ ամենակարեւոր գերակայությունը: Համազգային այս խնդրի հետապնդման գործում սերտորեն համագործակցել ենք Արցախի մեր գործընկերների հետ: Ադյունքում մենք հստակ ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները`մեկ անգամ եւս շեշտադրելով Արցախի ընտրված իշխանությունների կարեւոր դրակատարությունը առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման գործում»,- նշել է նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին