Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սորոսի գրասենյակը շանտաժի միջոցով իր օրակարգը Նիկոլ Փաշինյանի կաբինետում առաջ է տանում, շանտաժներից մեկը վարչապետին հանրային աջակցությունից զրկելն է. Նարեկ Մալյան

Սորոսի գրասենյակը («Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ իրենց հետ չհամագործակցելու դեպքում միջազգային հանրության մոտ խնդիրներ կառաջացնեն իշխանության լեգիտիմությանը չվստահելու հետ կապված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով 2019 թվականին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կատարած գործողություններին ու նրանից եկող վտանգներին:

«Հիմնադրամն իշխանությունից բավականին մեծ «փայատեր» է: Այսքան տարիների ընթացքում այս հիմնադրամն առաջին անգամ հենց իշխանության մի մասն է կազմում և հենց իշխանափոխության պրոցեսում շատ մեծ դեր է խաղացել»,- ասաց նա և հավելեց, որ «Բաց հասարակություն հիմնադրամների» անդամները և ղեկավարներն արդեն բացահայտ ցույց են տալիս իշխանության հետ աշխատելու փաստը:

«Իմ համոզմամբ՝ Սորոսի գրասենյակը շանտաժի միջոցով իր օրակարգը Նիկոլ Փաշինյանի կաբինետում առաջ է տանում: Սորոսի գրասենյակի ցանցը միջազգային հարթակում ավելի ընդգրկուն է, ինչի արդյունքում կարողանում են Նիկոլ Փաշինյանին սպառնալ, որ կզրկեն միջազգային լեգիտիմությունից»,- ներկայացրեց Մալյանը:

Ըստ նրա՝ վարչապետը մեկ-մեկ նման մոտեցումներին շատ թույլ ընդվզում է, սակայն, ըստ նրա, միևնույն է` «Բաց հասարակություն հիմնադրամներ» գրասենյակի առաջ քաշած օրակարգն է ընդունվում: Մալյանը նշեց, որ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը ևս մի շանտաժի գործոն ունի՝ վարչապետին զրկել հանրային աջակցությունից:

«Սորոսի գրասենյակի շանտաժներից մեկը՝ վարչապետին հանրային աջակցությունից զրկելը՝ «Չարի վերջի» գոյություն չունեցող կացինն է, որով Նիկոլ Փաշինյանին պահում են կառավարելի վիճակում, նրան անընդհատ ակնարկում են, որ հանրային աջակցությունը սորոսականների վերահսկողության տակ է գտնվում»,- ասաց նա և հավելեց, որ «Բաց հասարակություն հիմնադրամները» ցանկացած պահի հասարակության կարծիքը կարող է շուռ տալ գործող իշխանության դեմ:

Անդրադառնալով «Բաց հասարակություն հիմնադրամներ» գրասենյակի կողմից եկող վտանգներին՝ Մալյանը նշեց, որ գրասենյակն ակտիվ տրանսգենդերային քարոզ է անում, ըստ նրա` գրասենյակը լուրջ աշխատանքներ է տանում երեխաներին դեռ մանուկ հասակից «սեռերի համահարթեցում» քարոզելու նպատակով, որից հետո երեխաներն արդեն հասուն տարիքում իրենց սեռը կասկածի տակ կարող են դնել:

Մալյանը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից որպես սպառնացող վտանգ ներկայացրեց նաև այն, որ հիմնավոր ենթադրություններ կան՝ Ջորջ Սորոսն ակտիվ համագործակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և Հայաստանում կան իր կողմից վարձկան մարդիկ, որոնք Ալիևի ծրագրերն են իրականացնում:

«Սորոսի գրասենյակն ամեն տեղ քիթը խցկում է. բանակ, իրավական համակարգ: Նրանք աջակցում են ահաբեկիչներին, հերոսացնում են ահաբեկիչներին: Սորոսականները բոլոր տեղերում իրենցից վտանգ են ներկայացնում պետության համար»,- ասաց նա:

Մալյանը նշեց, որ ներկայիս իշխանության շատ անդամներ համագործակցում են «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ, որոնք ավելի շատ ենթարկվում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին, քան Նիկոլ Փաշինյանին: