Արտակարգ դեպք` Լոռու մարզում. ծեծի են ենթարկվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները
Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արևաշող գյուղի 1-ին փողոցում՝ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցու մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Վահրամ Մուրադյանի, 28-ամյա Վահե Մուրադյանի և Արևաշող գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Ալեքս Ղուբաթյանի և 22-ամյա Նարեկ Թադևոսյանի միջև։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը, ժամը 23։30-ի սահմաններում Վահրամ Մուրադյանը ոստիկանության Սպիտակի բաժին կատարվածի մասին տեղեկացրել է և հայտնել, որ բացի նշված անձանցից, Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ ոմն Գևորգը նույնպես այդ անձանց հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր և եղբոր՝ Վահե Մուրադյանի մարմնի տարբեր մասերին։
Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանոթյունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վահրամ և Վահե Մուրադյանները ծառայում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Կիրովականի բանտում»՝ որպես պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ, երկուսն էլ կոչումով արդարադատության ավագ սերժանտ են։
Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ