Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Հայաստան

«Անցնող տարում Հայաստանում խոսքի ազատությունը տեռորի է ենթարկվել». Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Իմ խորին համոզմամբ՝ 2019թ.-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է ամենաակտիվ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների տարի: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ ամփոփելով անցնող տարին: Նրա դիտարկմամբ՝ տարին ստացված էր, քանի որ ընդդիմադիր բևեռ ձևավորելու հարցում ինստիտուցիոնալ շինարարությունը գրեթե ավարտին է հասցված, գալիք՝ 2020թ.-ը քաղաքական լուրջ եռուզեռի տարի է լինելու:


Հաղորդման մյուս հյուրը՝ բժիշկ Մարինա Խաչատրյանը, կիսում է Նարեկ Սամսոնյանի կարծիքը. «2019թ.-ն իրոք դրական տարի էր, քանի որ պատռվեցին շատերի դիմակները և մենք հասկացանք՝ ով, ով է»: Նրա խոսքով՝ տարին լյուստրացիոն էր, իսկ գալիք տարում պետք է ազատվել կեղտից:

Քաղաքագետ Մենուա Հարությունյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «թայֆայի» համար տարին հաջողված էր. «Մարդիկ, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ իրենք իրենց պարգևատրել են՝ պետական բյուջեն օգտագործելով անձնական նպատակներին ծառայեցնելու համար, ամփոփելով տարին՝ կտեսնեն, որ իրենց համար այն հաջողված էր»:


«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված վարչապետ չէ, նրան պարզապես սկուտեղի վրա մատուցեցին մեր ժողովրդին:

Հարցին՝ չե՞ք վախենում, որ հերթական դատական հայցը կներկայացնեն Ձեր դեմ, քանի որ շարունակաբար բավականին կոշտ քննադատության եք արժանացնում իշխանություններին, Սոնա Աղեկյանը պատասխանել է, որ չի պատրաստվում դատական հայցերի պատճառով լռել ու չբարձրաձայնել ապօրինությունների մասին:

Նարեկ Սամսոնյանն էլ նշել է, որ իր դեմ դատական հայց է ներկայացրել անգամ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանում խոսքի ազատությունը տեռորի է ենթարկվում»: Նրա խոսքով՝ իրենց նմանատիպ քայլերը չեն վախեցնում, բայց կլինեն մարդիկ, ովքեր կվախենան քննադատել իշխանությանը, քանի որ իրենց գուցե դրա համար դատի տան ու շատ մեծ գումար պահանջեն:

Մենուա Հարությունյանն էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ընդդիմախոսներին վախեցնել՝ դատի տալով. «Նիկոլը կարող է բոլորիս դատի տալ, կալանավորել, քանի որ, եթե անգամ մենք նստենք, մեկ է՝ ժողովուրդը լավ չի ապրելու»:

Ամփոփելով խոսքը՝ Մարինա Խաչատրյանն ասել է, որ իր համար 2019թ.-ի բացահայտումը «ԲՀՀ-Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանն էր, ով կարողացել է այնպես անել, որ Հայաստանույմ շատերը «վաճառվեն» իրեն: Մարինա Խաչատրյանի համար տարվա բացահայտում էր նաև Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ ով ցույց տվեց՝ ինչպես պետք պայքարել հանուն հայրենիքի:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ համոզված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատասխանատվության է ենթարկվելու հասարակության բարոյահոգեբանական վիճակի համար, իսկ եկող տարի էլ՝ իրենք պատրաստվում են «քաղաքական աղբը» իմի բերել:

Մենուա Հարությունյանի համար շատ կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորի համար ժողովուրդը կարողանա թիկունք լինել. «Եկեք մենք մեր ժողովրդի, մեր զինվորների համար այնպես անենք, որ ոչ թե մի քանիսը լավ ապրեն, այլ բոլորը, որպեսզի ձևավորվի սոցիալական հավասարություն»: