Էդ նախարարների թոշակները ավելցրին միլիոններով, մերը` 3000 դրամ. տարեց կինը` վարչապետին
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքում մի տարեց կին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` թոշակները բարձրացնելու հարցով:
«Աստված բերեց ձեզի ըստեղ, էնքան ուրախ եմ, Աստծու չափ, բայց վիրավորված եմ: Էդքան էդ նախարարների թոշակները ավելցըրին միլիոններով, մերը` 3000 դրամ, գոնե 10000-ով ավելացնեիք, դուք պետք է հաշվի առնեիք, որ նախարարները մեկ է, ինչխ էլ էղնի կապրին»,-ասաց նա
Վարչապետն էլ պատասխանեց, որ նախարաների աշխատավարձերն ավելանում են, որ լավ աշխատեն եւ հաջորդ տարի էլ 3000 դրամով ավելացնեն:
«Նախարարները եթե աչքը ստեղ էնետղ լինի, գողանան, ոնց ենք բաձրացնելու, բա էն նախորդ նախարարները որ ցածր աշխատավարձ էին ստանում, ինչի՞ չէին բարձրացնում: Հերթով ամեն ինչ էլ կանենք մայրիկ ջան»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանը նախարաների, Տավուշի մարզպետի եւ տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզ:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ