Սոցցանցով ծանոթացել է 15-ամյա աղջկա հետ. անառակաբարո գործողություններ կատարել նրա հետ
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի եւ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 21-ամյա երիտասարդը կալանավորվել է։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1998 թվականին, «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթանալով 15-ամյա աղջկա հետ, պարբերաբար` 2019 թվականի ընթացքում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ, որից հետո շարունակել է հեռախոսակապով ու հաղորդագրություններով սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ լկտի զրույց վարել նրա հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ