Զե՛րծ պահեք ձեզ և ձեր երեխաներին պայթուցիկների կիրառումից. վայրկյաններ տևող «ուրախությունը» կարող է ունենալ ցավալի հետևանքներ
Հատկապես ամանորյա տոներին արձանագրվում են պայթուցիկների պայթելու հետևանքով երեխաների մատների և ձեռքերի վնասման և անդամահատման դեպքեր:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ նման դեպքեր շատ են գրանցվում դեկտեմբեր-հունվար ամիսներին՝ 6-15 տարեկան երեխաների շրջանում: Պայթուցիկի հզորությունից կախված՝ դեպքեր են եղել, որ անդամահատել են երեխայի ամբողջ դաստակը:
Մեծահասակների շրջանում էլ է բավականին տարածված, պարզապես նրանց դեպքում վնասվածքի հետևանքները մի փոքր ավելի թեթև են, քանի որ ձեռքը զարգացած է: Ցավոք, ծնողները, որպեսզի երեխան չվնասվի, իրենք են բռնում «սալյուտները», երեխային էլ կանչում են, որ ստորին հատվածից բռնի: Ստացվում է՝ ընտանիքով են վնասվում: Այնինչ, դրանք ձեռքով ընդհանրապես չի կարելի բռնել, կապում են ինչ-որ բանի կամ հողի մեջ են դնում, ապա նոր կիրառում են:
«Ամեն տարի 10-15 երեխա մնում է առանց մատների, վերջույթի: Այս տարվա դեկտեմբերի 2-ին առաջին դեպքը գրանցվեց: 10 տարեկան երեխան պայթուցիկ էր գնել ու ստացել վնասվածք. Բութ մատի ու ցուցամատի ծայրային ֆալանգներն անդամահատվել էին, իսկ միջնամատը հաջողվեց պահպանել։ Մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ հարկ եմ համարում նախազգուշացնել՝ զե՛րծ պահեք ձեզ և ձեր երեխաներին պայթուցիկների կիրառումից: Վայրկյաններ տևող «ուրախությունը» կարող է ունենալ ցավալի հետևանքներ, երբեմն՝ նաև անդառնալի: Հավատացե՛ք, հնարավոր է խուսափել նման վնասվածքներից և տոն պարգևել Ձեր երեխաներին` առանց պայթուցիկներ գնելու և կիրառելու»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիներին հորդորեց Արթուր Հարությունյանը:
Լուսանկարում 10-ամյա տղան է, ով արդեն դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ