Խմած վարորդը ավտովթարի հեղինակ է դարձել և «բոլոլա» սարքել. «Ախպերնե՛ր, բան չունեմ ասելու, քեֆս լավ-լավ է: Խմած եմ, օբյեկտում նստած, տժժում էինք»
Դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև մոտ 5 մետր կոտրել բետոնե հենապատի որոշ հատված և առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում: Նա նույնպես դեպքի վայրում խոստովանում էր, որ մեքենան վարել է ոչ սթափ՝ ասելով. «Ախպերնե՛ր, բան չունեմ ասելու, քեֆս լավ-լավ է: Խմած եմ, օբյեկտում նստած, տժժում էինք»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին