Վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը: Այս ամսին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսվում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում:
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում են նաև իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային և մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ ենթակառուցվածքների բարելավման նախագծեր:
Վարչապետը կարևորել է վերը նշված փողոցների հիմնորորգման ծրագիրը և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մյուս ծրագրերի իրականացման հնարավորությունները պետք է քննարկել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է այդ ուղղությամբ քննարկումներ սկսել պոտենցիալ գործընկերների հետ, մշակել բիզնես պլան և ըստ այդմ շարժվել առաջ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին