Պաշտոնյաներին հանուն Փաշինյանի PR-ի ստիպում են ընտանիքով լինել հրապարակում
Politik.am-ը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին խորհուրդ է տալիս դեկտեմբերի 31-ին լինել Երևանում: Փաշինյանի այս գաղափարը գովազդվում է հնարավոր բոլոր միջոցներով՝ Հանրային հեռուստաընկերություն, ռադիո, պետական պաշտոնյաներ, ֆեյքեր, էլեկտրոնային լրատվամիջոցներ։
Վարչապետ Փաշինյանը ցանկանում է անգամ Ամանորի տոնակատարությունը վերածել իր նկատմամբ հասարակական վստահության վկայության։ Վերջին սոցիոլոգիական հարցումները հայտնի դարձրին, որ վարչապետի վարկանիշը աննախադեպ անկում է ապրել և հիմա այդ հարցումները հերքելու հանրային միջոցառում է պետք։
Փաշինյանի վարկանիշի փուչիկը փչելու համար պետական ամբողջ ապարատը անցել է «ռեկետի»։ Կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, փոքր և մեծ վարչության պետերին և նրանց տեղակալներին խստագույնս հրահանգվել է դեկտեմբերի 31-ին ժամը 23։00-ին գալ Հանրապետության Հրապարակ։ Կառավարությունից պետական աշխատողներին հրահանգել են, որ գան իրենց ընտանիքի անդամների հետ։
Մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ պետք է ստիպված լինեն ընտանեկան տոնից հրաժարվել և այդ օրը նվիրել վարչապետի PR-ին։ Այլընտրանք չունեն, քանի որ տեղում ցուցակագրվելու են ներկաները և եթե որևէ մեկը համարձակվի չգալ կամ չբերել իր ընտանիքի անդամներին, ապա կպատժվեն՝ կզրկվեն հավելավճարներից ու պարգևատրումներից։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին